Կառավարության անցած տարվա նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով նախարարությունների տարեկան ծրագրերին, ասաց, որ ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել:
Ասուլիսում հարցին, թե որո՞նք էին այդ նախարարությունները և դա հիմք չէ՞ փոշմանելու իր նշանակած նախարարների հարցում, նա պատասխանեց. «Իմ նշանակած նախարարներից ոչ մեկի հարցում դեռ չեմ փոշմանել, եթե փոշմանեմ, համապատասխան որոշում կկայացնեմ»: